booked.net
28.09.2020
18:20

Դեռ չենք համաձայնության եկել Մեսսիի հեռանալու հարցոով , բայց Մեսսին այլևս Բարսելոնայում անելիք չունի . Լիոնել Մեսսիի հայր ՝ Խորխե Մեսսի

Մեսսիի հայրը և Բարսելոնան չեն կարողացել համաձայնության գալ ֆուտբոլիստի հեռանալու հարցում:

Ինչպես հաղորդում են Իսպանական լրտվական էջերը , Լիոնել Մեսսիի ներկայացուցիչ` նրա հայր , Խորխե Մեսսիի բանակցությունները իսպանական «Բարսելոնա» ակումբի հետ արգենտինացու հեռանալու վերաբերյալ, ավարտվել են անհաջող:

Նշվում է, որ բանակցություններին մասնակցել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն : Բարտոմեուն ֆուտբոլիստի հորն ասել է, որ Մեսսին չի վաճառվում, իսկ ով ցանկանում է նրան գնել, ստիպված կլինի վճարել 700 միլիոն եվրո տուգանք:

Մեսիայի հայրը իր հերթին հիշեցրել է ակումբի նախագահին պայմանագրի այն կետը, որը թույլ է տալիս իր որդուն ազատ և անվճար հեռանալ յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում, բայց Բարտոմեուն կարծում է, որ այս կետն ավարտվել է այս հունիսին: Մեսսիի հայրը համաձայն չէ այդ պնդման հետ և գտնում է , որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ֆոտբոլային մրցաշրջանի ավարտը փոխվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող 31-ամյա Լիոնել Մեսսին, «անձնական պատճառներով» որոշել է խզել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում