booked.net
02.03.2021
14:11

Արման Ծառուկյանը UFC 257 մրցաշարում հաղթել է ամերիկացի Մեթ Ֆրեվոլային . (տեսանյութ)

Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը UFC 257 մրցաշարում հաղթել է ամերիկացի Մեթ Ֆրեվոլային: Ծառուկյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Սա Սա 24-ամյա մարտիկի երրորդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում։

Արման Ծառուկյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքում, որը հիմնականում բնակեցված է հայերով։ Նա մարզվում է «Lion Heart» ակումբում (Կրասնոդար, Ռուսաստան) և Պհուքայեթ (Թաիլանդ) քաղաքի «Tiger Muay Thai» պրոֆեսիոնալ մարզումային ճամբարում։

Արմանի գործունեությունը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին «MFP: Assault Night on Spassk 2015»-ում։ Մասնակցել է մի շարք մրցումների, այդ թվում՝ RFC, OFS և Modern Fighting Pankration։ Հանդիպել է այնպիսի մրցակիցների հետ, ինչպիսիք են Ալեքսանդր Բելիխը, Դմիտրի Շկրաբին, Ալի Հայբուլաեւը։

2018 թվականի մայիսի 26-ին, ելույթ ունենալով MFP 220: Mayor’s Cup 2018-ում, Ծառուկյանը հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Ջունիոր Ասունսաոյի միաձայն որոշմամբ: 2017 թվականի հոկտեմբերի 28-ին Road FC (MMA) փրոմոուշենը Արմանին հրավիրել էր մենամարտելու Կյունգպոյի հետ Road FC 043-ում, որտեղ Արմանը հաղթել էր միաձայն որոշմամբ[1]։ MBC Sports+-ը Ծառուկյանի ըմբշամարտը անհավանական է համարել։ Արմանին բազմիցս շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես շատ տաղանդավոր մարտիկի։

2019 թվականի մարտի 20-ին Ծառուկյանը պայմանագիր է կնքել UFC-ի հետ, որտեղ նշված է, որ Արմանը կազմակերպության շրջանակներում կունենա 4 մենամարտ՝ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո։

2019 թվականի ապրիլի 20-ին Արմանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է Իսլամ Մախաչևին։ Այս մենամարտը UFC Fight Night 149: Overeem vs մրցաշարի շրջանակներում դարձել էր երեկոյի մենամարտը։

2019 թվականի հուլիսի 27-ին Արման Ծառուկյանը կանադացի Օլիվյե Օբեն-Մերսիեին հաղթել է Կանադայի էդմոնտոն քաղաքում կայացած UFC 240 մրցաշարում:

UFC Fight Night Figueiredo vs. Benavidez 2-ի շրջանակներում, որը տեղի է ունեցել Աբու Դաբիի մարտական կղզում 2020 թվականի հուլիսի 18-ին, Արման Ծառուկյանը հաղթել է Դավի Ռամոսի մրցավարների միաձայն որոշմամբ՝ հաղթանակը նվիրելով Հայաստանին ու իր բոլոր հայ եղբայրներին։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում