booked.net
28.10.2021
18:58

Հայաստանի հավաքականին Բուխարեստում դիմավորեցին տաշի տուշի ՝ դհոլ զուռնայով . (տեսանյութ)

Նշենք , որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արդեն Ռումինիայում է: Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։

Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Բուխարեստի JW Marriot հյուրանոցում։

ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Հիշեցնենք ՝ Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Իսլանդիայի հետ: Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 3-րդն է 12 միավորով: Առաջատարը 18 միավորով Գերմանիան է, իսկ երկրորդը Հյուսիսային Մակեդոնիան է կրկին 12 միավորով:

Հայաստանի հավաքականին Բուխարեստում դիմավորեցին տաշի տուշի ՝ դհոլ զուռնայով:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում