booked.net
28.09.2020
19:38

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգե Սահակյանը նվաճել է ԱՊՀ եւ Սլավոնական երկրների չեմպիոնական գոտին . (տեսանյութ)

Մարտունու մարզադպրոցի նախկին սանը նվաճել է ԱՊՀ եւ Սլավոնական երկրների չեմպիոնական գոտին

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի նախկին սան, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգե Սահակյանը վերջերս չեմպիոնական գոտի է նվաճել ՌԴ Կրասնոդար քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում:

Ինչպես տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն, Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գեւորգ Սարգսյանը , երեկոյի ընթացքում տեղի է ունեցել 8 մենամարտ: Գլխավոր մենամարտում հանդիպել են Սերգե Սահակյանը, ով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Եվգենի Վազեմը՝ ՌԴ Ստարի Օսկոլ քաղաքից:

«Այս մենամարտում խաղարկվում էր ԱՊՀ եւ Սլավոնական երկրների գոտին: Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ տարավ վստահ հաղթանակ: Սերգե Սահակյանը այս մենամարտից հետո արդեն ունի 2 չեմպիոնական գոտի:

Մեր մարզադպրոցում թրծված ու հաջողություններ գրանցած բռնցքամարտիկը շարունակում է հաջողություններ գրանցել նաեւ միջազգային մրցասպարեզներում՝ երբեք կապը չկտրելով հարազատ քաղաքի եւ մարզադպրոցի ու մարզիչների հետ: Նրանից ակնկալում ենք մարզական նորանոր բարձունքներ»,-նշեց Գեւորգ Սարգսյանը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում