25.03.2019
18:17
Երևան

Հայաստանի 2018 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկները» հայտնի են

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության արդյունքները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցեցին մարզական լրագրողները, ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ամփոփվեց SMS քվեարկության արդյունքները:

«Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝

Արթուր Ալեքսանյան, Արթուր Թովմասյան, Ֆերդինանդ Կարապետյան, Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան, Արսեն Ղազարյան, Մաքսիմ Մանուկյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Գրիգոր Մխիթարյան, Էդգար Ստեփանյան:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության թղթակից Վարվառա Հայրապետյանը ևս մասնակցեց քվեարկության: Մեր տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ),  2 Գոռ Մինասյան (Ծանրամարտ), 3 Մաքսիմ Մանուկյան (ըմբշամարտ), 4 Ֆերդինանտ Կարապետյան  (ձյուդո), 5 Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ), 6 Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյան (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկ), 7 Արթուր Շահինյան (ըմբշամարտ), 8 Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), 9 Տիգրան Կիրակոսյան (սամբո), 10 Գրիգոր Մխիթարյան (սամբո):

Միայն լրագրողների և մասնագետների քվեարկության արդյունքում լավագույն տանյակում են մտել Սիմոն Մարտիրոսյանը (44), Արթուր Ալեքսանյանը (44), Ֆերդինանդ Կարապետյանը (42), Գոռ Մինասյանը (41), Մաքսիմ Մանուկյանը (40), Վլադիմիր Հարությունյանը-Լև Սարգսյանը (39), Էդգար Ստեփանյանը (38), Արթուր Թովմասյանը (28), Արթուր Շահինյանը (23), Հենրիխ Մխիթարյանը (20):

Muz-Tv.am Գտեք մեզ Facebook -ում

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում