booked.net
09.12.2019
04:31

Արոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարը

Այս օրերին ԱՄՆ-ում անցկացվում էր «Grand Chess Tour» մրցաշարը , որտեղ Հայաստանը ներկայացնում էր մեր շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Օգոստոսի 10-ից 12-ը տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար և Արոնյանը դարձավ հաղթող՝ Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ կիսելով 1-ին հորիզոնականը։

Տեղի ունեցած 3 պարտիաներում Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, պարտվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտին և ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Յու Յանգիի հետ։ Արոնյանը 18 հնարավորից վաստակեց 13 միավոր։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում