booked.net
24.09.2019
12:59

Սիրում եմ Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին. Արթուր Աբրահամ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը այսօր գրել է .

«Սիրելի՛ հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած, սրտանց հարգում և սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինքս չեմ զբաղվում քաղաքականությամբ, և իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան:

Դուք ինձ լավ գիտեք՝ քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ և ազգի տղա: Առաջարկում եմ չքաղաքականացնել իմ այս կամ որևէ շնորհավորանք, բարեմաղթանք, խոսք, հանդիպում: Այսքանը: Թո՛ղ մեր երկրում հաղթեն արդարությունն ու արդար դատավարությունը, իսկ մեր սրտերում՝ անկեղծությունն ու ազնվությունը: Լինենք բարի ու հանդուրժող միմյանց հանդեպ: Հպարտ եմ, որ հայ եմ:

Ձեր՝ Արթուր Աբրահամ»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում