booked.net
04.08.2020
15:24

Ես ու հայրս ամեն վայրկյան պատրաստ ենք մեկնել դիրքեր. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյան

Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հայրս եղել է 1991 թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտատագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր վիրավորում:

Երկար ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմում:

Հիմա նույնպես ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ և կանգնել մեր հերոս սահմանապահ տղեքի կողքին»,- գրել է Արսեն Հարությունյանը:

Հիշեցնենք , որ Հայ-ադրբեջանական սահմшնшգոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ։ Այս մասին ասաց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում։

«Եղել են թեթև կրшկոցներ հրшձգայինից, ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի»,- ասաց Հովհաննիսյանը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում