booked.net
20.10.2019
12:33

Ֆանտաստիկ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

ԲՐԱՎՈՈՈՈՈՈ . Սիմոն Մարտիրոսյանն առաջինն է պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ

ԲՐԱՎՈՈՈՈՈՈ . Սիմոն Մարտիրոսյանն առաջինն է պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ

Gepostet von SLIM.am am Donnerstag, 26. September 2019

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը 109կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի արդյունքներով նվաճեց ոսկե մեդալը և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն:

Մեր մարզիկը անթերի գործեց պոկում վարժությունում և բարձրացրեց բոլոր երեք մոտեցումները. նախ 190 կգ, ապա 195կգ և ամենավերջում բարձրացնելով 199 կգ ծանրաձողը, Սիմոնը սահմանեց աշխարհի ռեկորդ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում նույնպես Հայաստանի ներկայացուցիչը նախնական պատվիրել էր ամենածանր քաշը՝ 230 կգ: Բոլոր ծանրորդները ավարտեցին իրենց մրցելույթները, նոր միայն Սիմոնը սկսեց իր առաջին մոտեցումը՝ հաջողությամբ բարձրացնելով 230 կգ-ը և ունենալով երկու մոտեցում՝ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հաջորդ քաշը 241կգ-ն էր, որը կապահովեր երկամարտի և հրման աշխարհի ռեկորդի թարմեցումը: Ցավոք, երկրորդ մոտեցումը մեր մարզիկի մոտ չստացվեց: Իսկ երրորդ մոտեցմանը Սիմոնը հրաժարվեց, քանի որ արդեն իսկ ապահովել էր ոսկե մեդալը:

Այսպիսով, մեր ծանրորդը ընդամենը 4 մատուցմամբ գերազանցեց բոլորին և նվաճեց բաղձալի ոսկե մեդալը:

armsport.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում