booked.net
15.09.2019
09:48

12 տարի անց Բրազիլիան հռչակվեց Կոպա Ամերիկայի հաղթող . (տեսանյութ)

Բրազիլիայում ավարտվեց Կոպա Ամերիկայի խաղարկությունը: Եզրափակիչ հանդիպումը կայացավ լեգենդար «Մարականա» մարզադաշտում, որտեղ մրցաշարի հաղթողի կոչումը միմյանց միջև պարզեցին Բրազիլիայի և Պերուի հավաքականները:

Անչափ թեժ և դիտարժան խաղում հաշիվը բացվեց 15-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Էվերտոնը, որն աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսի փոխանցումից հետո:

Առաջին խաղակեսի վերջում Պաոլո Գերերոն հավասարեցրեց հաշիվը: Նա հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

«Պենտակամպեոնները» շատ արագ ևս մեի գոլ խփեցին ու կրկին առաջ անցան հաշվի մեջ: Այս անգամ արդեն գոլի հեղինակ դարձավ Ժեզուսը:

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողն այս հանդիպման իսկական դերակատարներից էր: 70-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ Ժեզուսը հեռացվեց դաշտից:

Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ անչափ լարված պայքարում: 89-րդ րոպեին հանդիպման հերոսներից մեկը՝ Էվերտոնը 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար: Գնդակին մոտեցավ Ռիշարլիսոնը ու խփեց 3-րդ գոլը:

Բրազիլիան հաղթում է 3-1 հաշվով ու պատմության մեջ 9-րդ անգամ դառնում է Կոպա Ամերիկայի հաղթող: Սա 12 տարի անց աշխարհի հնգակի չեմպիոնների առաջին հաղթանակն էր Կոպա Ամերիկայում:

armsport.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում