booked.net
18.07.2019
19:22

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Բելառուսում ավարտին են մոտենում Եվրոպական երկրորդ խաղերը։ Այս պահին ընթացքի մեջ են բռնցքամարտի մրցումները, որոնք այս տարի անցկացվում են Եվրոպայի առաջնության փոխարեն։

Հայաստանը 64 կգ քաշային կարգում ներկայացնող Հովհաննես Բաչկովը եզրափակիչում առավելության հասավ ֆրանսիացի Սոֆիան Ումիհանի նկատմամբ ու հռչկավեց Եվրոպական խաղերի չեմպիոն։ Հայ բռնցքամարտիկը դարձել էր Եվրոպայի չեմպիոն նաև 2017 թվականին։

Բաչկովը իր ճանապարհը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ բացարձակ առավելությամբ հաղթանակի էր հասել իռլանդացի Ջեյմս Գիվերի նկատմամբ, այնուհետև պարտության էր մատնել Իսրայելը ներկայացնող Ալեքսանդրոս Ծանիկիդիսին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել հոլանդացի Էնրիկո Լակրուզից։

vnews.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում