booked.net
19.08.2019
08:17

Սենսացիա ֆուտբոլի պատմությունում . «Մասիս» – «Դիլիջան» խաղում երկու թիմերին էլ պարտություն է գրանցվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Առաջին խմբի մեկնարկային տուրում չկայացած «Մասիս» – «Դիլիջան» խաղի վերաբերյալ:

Զարմանալիորեն, երկու թիմերին էլ գրանցվել է տեխնիկական պարտություն` 0:3 հաշվով:

«Մասիսի» դեպքում պատճառ է նշվել հետևյալը. «Թիմը որպես դաշտի տեր խաղի կազմակերպման պարտականությունները չկատարելու, հայտավորված պաշտոնյաների և ֆուտբոլիստների կազմ չունենալու համար գրանցել տեխնիկական պարտություն»: Ակումբը տուգանվել է նաև 50 հազար դրամով:

«Դիլիջանին» պատժելու պատճառ է նշված հետևյալը. ««Դիլիջան ՖԱ» թիմը հայտավորված պաշտոնյաների և ֆուտբոլիստների կազմ չունենալու համար ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով և 31-րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն` ԴՖԱ ՓԲԸ ակումբին տուգանել 25000 ՀՀ դրամ»։

ArmFootball.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում