booked.net
24.09.2019
12:50

Նա նաև Հռոմից է բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը . Իտալիայի դեսպան Վինչենցոն Մխիթարյանի մասին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում, այսօր հյուրընկալվել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

«Ջերմ ընդունելություն Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով դեսպանի հետ լուսանկար:

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը նույնպես տեղադրել է այդ լուսանկարը և մեջբերել Իտալիայի դեսպանի խոսքերը.

«Ուրախ եմ ողջունել մեծ չեմպիոնին և մեծ մարզիկին: Նա նաև Հռոմից է բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը»:

Հայ-եվրոպական մշակութային կենտրոն

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում