booked.net
18.07.2019
20:00

Հրապարակվել է աշխարհի ամենահայտնի մարզիկի անունը

vnews.am-ի տեղեկություններով ESPN գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահայտնի մարզիկի անունը: Գլխավոր չափորոշիչներից է այն, թե որքան են փնտրում մարզիկի անունը համացանցում, ինչպես նաև հովանավորչական պայմանագրերի թիվը և սոցիալական ցանցերում հետևորդների քանակը:

Այս սկզբունքներով ամենահայտնի մարզիկն աշխարհում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որն առաջ է անցել բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսից և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիից:

Այս մրցաշրջանում Ռոնալդուն 36 խաղում խփել է 24 գոլ և դարձել 12 գոլային փոխանցման հեղինակ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում