booked.net
12.11.2019
00:46

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՈՈՈՆ!!!! Արմեն Մելիքյանը՝ Մ-23 տարեկանների աշխարհի չեմպիոն . (տեսանյութ)

Բուդապեշտում ավարտվեց ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ փայլուն ելույթ ունեցավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը:

Մեր մարզիկը երեկ երեք հաղթանակ տարավ՝ բուլղարացի Մարտին Վելևի (8-0), իրանցի Մեդհի Մոսեն Նեժադի (4-0) և հունգարացի Կրիշտիան Կեժշկեմետիի (5-0) նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Այսօր կայացած դիտարժան գոտեմարտում Մելիքյանը 11-7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նշենք, որ ղրղզ մարզիկը նախօրեին պայքարից դուրս էր թողել այս քաշային կարգի ֆավորիտներից երեքին՝ ադրբեջանցի Ասգյար Ալիզադային, Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանին և Ուկրաինայի ներկայացուցիչ Ժորա Աբովյանին:

Ի դեպ, Պետրոսյանն ու Աբովյանն այսօր գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար, ավելի ուժեղ գտնվեց Ռուսաստանի ներկայացուցիչը:

Նշենք նաև, որ նախօրիեն բրոնզե մեդալակիր էր դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:

armfootball.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում