booked.net
16.04.2021
17:10

Բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը՝ Ուկրաինայում բոլորից վեր ծածանեցին նաև Հայոց Եռագույնը . Չեմպիոններ

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում Գուրգեն Մադոյանի և Արման Դարչինյանի շնորհիվ բոլորից վեր ծածանվեց նաև հայոց եռագույնը: Հաղորդում է «1լուրեր»-ը:

Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները փայլուն հանդես եկան և գեղեցիկ հաղթանակ տոնելով նաև եզրափակչում՝ հռչակվեցին չեմպիոն: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եզրափակչում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Շամաֆանովի նկատմամբ, իսկ Դարչինյանը համառ պայքարում հաղթեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Լիպարիտ Ուստյանին:

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը վնասվածքի պատռճառով եզրափակիչ մենամարտի ժամանակ ռինգ դուրս չեկավ և բավարարվեց արծաթե մեդալով: Արծաթե մեդալ նվաճեցին նաև նաև 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Եվս 5 հայ մարզիկ արժանացավ բրոնզե պարգևի:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում