booked.net
16.04.2021
18:30

Ձեր՝ հայերիդ շնորհիվ , ես ինձ հայ եմ զգում . Կապառոս

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հանրային հեռուստաընկերության «Սպորտ՝ Գիլոյանի հետ» հաղորդման ժամանակ պատասխանեց կարևոր հարցերի:

«Մեկ տարի է՝ այստեղ եմ: Կարող եմ ասել, որ մեծ նվիրվածությամբ եմ աշխատում ու ինձ հայ եմ զգում: Այդ ամենը նաև բոլոր՝ հայերի շնորհիվ է: Ազգային հավաքականի համար շատ կարևոր է ուրախություն պարգևել իր ազգին , և դա հպարտություն է:

Իմ առաջին խոսքերը եղել է հավաքականին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք:Հավաքականը ամիսների ընթացքում չի կարող կայանալ , դրա համար ժամանակ է պետք, և դա բարդ է:» ,- ասել է Կապառոսը:

Հիշեցնենք , որ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ըդնունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը` 9 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում