booked.net
16.04.2021
18:06

Միհրան Հարությունյանը Մոսկվայում հաղթեց Ախմեդխան Ախմեդովին . (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը Մոսկվայում հաղթեց Ախմեդխան Ախմեդովին .

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն մեր Հայ մարզիկ Միհրան Հարությունյանը 5-րդ մենամարտն անցկացրեց MMA-ում եւ հաղթեց Ախմեդխան Ախմեդովին:

Հանդիպումը անցկացվեց Մոսկվայում Eagles FC 35 մրցաշարում:
25-ամյա Ախմեդովը MMA-ում մինչ այս , անցկացրել էր 6 մենամարտ և տարել 3 հաղթանակ ու կրել 3 պարտություն:

Միհրան Հարությունյանն անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր 1-ում պարտվել: Միհրան Հարությունյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2019 թվականի հոկտեմբերին` պարտվելով ղազախ Զասուլան Ակիմժանին:

Միհրան Հարությունյանի մենամարտից առաջ ելույթ ունեցավ հայկական տարազ հագած պարային խումբը իրենց «Բերդ» պարային համարով :

Մենամարտը դիտել 48-րդ րոպեից.

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում