booked.net
16.04.2021
18:27

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 9 հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում , առաջ անցնելով թե Վրաստանից , թե Ադրբեջանից

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է աշխարհի մակարդակով ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը , որտեղ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը միանգամից առաջադիմել է 9 հորիզոնականով: Այս պահին մեր ֆուտբոլի ազգային հավաքականը զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։

ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակում լավագույն հինգ հորիզոնականներում են , 1.Բելգիա , 2.Ֆրանսիա , 3. Բրազիլիա , 4.Անգլիա , 5. Պորտուգալիա , իսկ մեր հարևան երկրների հավաքականները զբաղեցրել են՝ 29. Թուրքիա , 31. Իրան , 91. Վրաստան և 110. Ադրբեջան:

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ըդնունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։

Մունդիալի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն սեպտեմբերին` արտագնա խաղում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Այդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին Կապառոսի ընտրանին կհյուրընկալվի Գերմանիային, իսկ 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում