booked.net
28.09.2020
18:49

Ամենաօգտակար միջոցը մեջքի և ողնաշարի ցավերից ազատվելու համար տան պայմաննեում

Եթե ձեր մեջքը ցավում է, ապա քնելը դժվար կլինի: Եվ կարող է արատավոր շրջան ստացվել, քանի որ վատ քնելու պատճառով մեջքի ցավը կարող է ուժեղանալ: Քնի ժամանակ անհարմար դիրքը նույնպես կարող է նպաստել ցավի ուժեղացմանը:

Փորձեք կողքի վրա պառկել: Ծնկների միջեւ բարձ դրեք, որպեսզի ողնաշարը չեզոք դիրքում հայտնվի եւ մեջքի ծանրաբեռնվածությունը թուլանա: Եթե դուք մեջքի վրա պառկած եք քնում՝ բարձը ծնկների տակ դրեք: Եվ ավելի լավ է չոր ներքնակի վրա քնել:

Մեջքի ցավը եւ կեցվածքը

Տատիկը ճիշտ էր: Մեջքը թեքելը վնասակար է: Իսկ վատ կազմվածքը ավելի է ուժեղացնում մեջքի ցավը, հատկապես եթե դուք երկարատեւ անշարժ նստած եք: Մի թեքվեք դեպի ստեղնաշարը: Նստեք ուղիղ, ուսերն առանց լարելու, իսկ մեջքով հենվեք աթոռի թիկնակին: Մեջքի ստորին հատվածի եւ թիկնակի միջեւ բարձ դրեք: Ոտքերը ամուր գետնին հենեք:

Դեղորայք մեջքի ցավի համար

Մեջքի ցավը թուլացնելու համար դեղամիջոցների 2 խումբ կա. ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ) եւ ացետամինոֆեն: Սակայն նրանք կողմնակի ազդեցություններ ունեն եւ շատ մարդիկ չեն կարող դրանք ընդունել: Նախքան դրանք խմելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Եվ հույս չունենաք, թե միայն դեղորայքի միջոցով դուք կարող եք խնդիրը լուծել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է բազմակողմանի բուժում:

Ուժեղ ցավազրկող միջոցներ

Որոշ հիվանդների անհրաժեշտ կլինեն ուժեղ ՈՍՀԲԴ-եր կամ օփիոիդներ, որոնք դեղատներում բաց են թողնվում միայն դեղատոմսով: Եթե դուք ուրիշ դեղորայք եք ընդունում ապա ակտիվ բաղադրիչների գերդոզավորումից խուսափելու համար խորհրդակցեք ձեր բժշկի կամ դեղագետի հետ: Ձեր բժիշկը կարող է նաեւ միոռելաքսանտներ նշանակել՝ ցավոտ մկանային կծկումները թուլացնելու նպատակով:

Հակադեպրեսանտներ

Եթե նույնիսկ դուք դեպրեսիա չունեք, ձեր բժիշկը որպես գոտկատեղի ցավերի բուժման մաս կարող է ձեզ հակադեպրեսանտներ նշանակել: Չնայած դրան, անհասկանալի է, թե ինչպես կարող են հակադեպրեսանտները բուժել քրոնիկական ցավը: Ընդունված է համարել, որ հակադեպրեսանտների ազդեցությունը քիմիական միջնորդների (մեսենջեր) վրա կարող է անդրադառնալ օրգանիզմում ցավային ազդակների վրա:

Դիմեք ֆիզիոթերապեւտի

Ֆիզիոթերապեւտը ձեզ կսովորեցնի, թե ինչպես նստել, կանգնել եւ շարժվել այնպես, որպեսզի ողնաշարը գտնվի մեջքի վրա ծանրաբեռնվածությունը թուլացնող հնարավորինս ուղիղ դիրքում: Նրանք ձեզ հատուկ վարժություններ ցույց կտան, որոնք ամրապնդում են մեջքը պահող հիմնական մկանները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ավելացնել ուժը, ճկունությունը եւ դիմադրողականությունը, մեջքի ցավերը կթուլանան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ:

Երկար մի պառկեք

Նախկինում մեջքի ցավերի դեպքում անկողնային ռեժիմ էին նշանակում, սակայն այսօր մենք գիտենք, որ պառկելով մենք ավելի ենք խորացնում ցավը: Բացի այդ անշարժ պառկելու հետեւանքով կարող են բարդություններ առաջանալ: Մի պառկեք անշարք մեկ օրից ավելի, ամենաշատը՝ երկու օր: Անհրաժեշտ է փորձել վեր կենալ եւ կամաց շարժվել: Գիտնականները հայտնաբերել են, որ մարզանքը ցավը թուլացնելու ամենաարդյունավետ միջոցներից է: Լողացեք, քայլեք կամ յոգայով զբաղվեք:

Ցուրտ եւ տաք

Մեջքի ցավող հատվածներին պարբերաբար սառույց դրեք, դա կօգնի հանգստացնել ցավը եւ բորբոքումը: Օրական մի քանի անգամ կրկնեք՝ 20 րոպեով: Մի քանի օրից փոխարինեք այն ջերմակով: Մկանների թուլացմանը նպաստելու եւ դեպի ցավային օջախ արյան հոսքն ուժեղացնելու նպատակով օգտագործեք ջերմակ կամ տաքացնող ներքնակ: Կարող եք նաեւ փորձել տաք վաննաներ ընդունել: Այրվածքներից խուսափելու համար երբեք միացված տաքացնող ներքնակով մի քնեք:

Մերսում

Արդյոք օգնում է մերսումը մեջքի ցավերի ժամանակ: Հետազոտությունը ցույց է տվել, որ 10 շաբաթների ընթացքում օրական մեկ անգամ մերսումն օգնել է մեջքի քրոնիկական ցավերով մարդկանց թուլացնել ցավը: Արդյունքը տեւել է մոտ 6 ամիս, սակայն սկսել է կրճատվել մեկ տարի անց: Այլ պրակտիկ մոտեցում է մեջքային մանիպուլյացիան: Այս թերապիան անց է կացվում դիպլոմավորված մասնագետի օգնությամբ եւ իր մեջ ներառում է տարբեր վարժություններ, որոնք կարգավորում են ողնաշարը եւ վերականգնում կորցրած շարժունակությունը:

Նյարդի խթանում

Ներկայումս բազմաթիվ հետազոտություններ են կատարվում նյարդերի խթանմամբ մեջքի քրոնիկական ցավը թուլացնող որոշակի միջամտությունների ուղղությամբ: Եթե դասական մեթոդները չեն օգնում, ձեր բժիշկը կարող է քննարկել ասեղնաբուժության հարցը: Մյուս բուժումը, որը բժիշկը կարող է նշանակել, դա նյարդերի էլեկտրական ներմաշկային խթանումն է, որի ընթացքում էլեկտրական ազդակները հասնում են նյարդերին եւ արգելակում եկող ցավային ազդակները:

Թերապիա՝ մեջքի ցավերի համար

Հնարավոր է տարօրինակ թվա մեջքի ցավերի պատճառով հոգեբանին այցելությունը, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ճանաչողական վարքագծային թերապիան մեջքի ցավերի թուլացման համար բավական արդյունավետ է: Օրինակ հոգեբանը կարող է օգնել ձերբազատվել ֆիզիկական վարժությունների վախից, պարզել հիվանդի շարժվել չցանկանալու պատճառը: Հոգեբանի այցելած մարդիկ հայտնել են ցավի զգալի թուլացման եւ շարժունակության բարձրացման մասին:

Մեջքի ցավը եւ կենսաբանական հակադարձ կապը

Կենսաբանական հակադարձ կապն օգտագործում է հատուկ մեխանիզմ, որը կօգնի ցավի հանդեպ ռեակցիան վերահսկելու նպատակով մարզել ձեր ուղեղը: Դուք կիմանաք թե ինչպես թուլացնել ձեր շնչառությունը, սրտի զարկերի հաճախությունը, արյան հոսքը եւ մկանային լարվածությունը: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սա ավելի լավ է հանգստացնում մեջքի ցավերը, քան դեղորայքը՝ իջեցնելով ցավի ինտենսիվությունը 30%-ով: Այն չունի կողմնակի ազդեցություններ:

Մեջքային ներարկումներ

Ցավը հանգստացնելու նպատակով բժիշկը կարող է նշանակել մեջքային ներարկումներ: Մեջքի ցավերը հանգստացնելու համար ներարկումների մի քանի տեսակ գոյություն ունի: Օրինակ՝ կորտիկոստերոիդներով ներարկումները կարող են հանել բորբոքումը, որն առաջացնում է ցավ: Կողմնակի ազդեցություններից խուսափելու համար՝ ներարկման տեսակից կախված բժիշկը կարող է սահմանափակել տարեկան դեղաչափը:

Վիրահատական միջամտություն

Եթե տեղաշարժված միջողնային սկավառակը ճնշում է նյարդին, ապա վիրաբույժը կարող է խորհուրդ տալ դիսկէկտոմիա՝ միջողնային սկավառակի մի մասի հեռացում, կամ լամինէկտոմիա՝ ողի աղեղի հեռացում: Սպինդոլիդեզը (մի քանի ողերի մարմինների միացում) նույնպես կարող է օգնել ողնաշարի կայունացմանը: Ինչպես եւ բոլոր վիրահատությունները, սրանք վտանգ են ներկայացնում եւ ոչ միշտ են բարեհաջող անցնում: Այդ իսկ պատճառով վիրաբուժական միջամտությունը պետք է համարվի ծայրահեղ միջոց:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում