booked.net
24.08.2019
18:38

Մեսսին հավասարվեց Ռոնալդուի ցուցանիշին

Բարսելոնան ՉԼ-ի կիսաեզրափակիչի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթեց Լիվերպուլին։ Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին։ Սա արգենտինացու 600-րդ գոլն էր ակումբային կարիերայում։

Լիվերպուլը դարձավ Չեմպիոնների լիգայի 32-րդ թիմը, որի դարպասը Մեսսին գրավում է։ Այս ցուցանիշով նա հավասարվեց Կրիշտիանու Ռոնալդուին, որը ներկայումս հանդես է գալիս Յուվենտուսում։ Նրան գերազանցում է միայն Ռաուլը, որը կարողացել է ՉԼ-ում 33 թիմերի դարպաս գրավել։

realmadrid.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում