19.09.2017
15:06
Երևան

Մենք ունենք մարզադաշտ, որտեղ այցելելու համար մի ընտանիքի նպաստ պետք է ծախսվի .

Աշխարհում մի պետություն կա, որը ամեն օր պատերազմի մեջ է, ամեն օր օդային և ցամաքային հարվածներ է ստանում, նրա տարածքում բախումների հետևանքով զոհվել են 100.000 ավոր մարդիկ։ Այդ պետության անունն է Սիրիա։

Մահվան ու ահաբեկչության ամենօրյա վտանգն աչքի առաջ ունենալով, այդ պետության ֆուտբոլիստները պայքարում են Մունդիալ 2018-ին իրենց տեղն ունենալու համար։ Նրանց երկու քայլ է մնում մինչ Ռուսաստան։ Հանդիպում Ավստրալիայի հետ և եթե հաղթեն ևս մեկ հանդիպում կա՛մ ԱՄՆ-ի կա՛մ Հոնդուրասի հետ։

Մեր ազգային հավաքականը ՌԴ-ում տեղի ունենալիք Մունդիալ 2018-ին այլևս չի կարող մասնակցել, պատճառները շատ են, պատճառաբանությունն էլ ավելի։

Մենք ունենք Հենո, ով դաշտում քարկտիկ է խաղում ու «սուրբ կովի» կարգավիճակով ապրիորի դաշտում է։ Մենք ունենք Ֆեդերացիա, որը բայ-դիֆոլտ ոչինչ չի անում ֆուտբոլի զարգացման համարր։ Մենք ունենք մարզադաշտ, որտեղ այցելելու համար մի ընտանիքի նպաստ պետք է ծախսվի։ Մենք ունենք նույնիսկ ներքին առաջնություն, որն ավելի թույլ է, քան Լուսնի կամ Մարսի վրա ընթացող ներքին առաջնությունները։

Հ.Գ. Որքան ուզում եք կարող եք հայհոյել Ադրբեջանական Ղարաբաղին, որքան ուզում եք այնտեղ խաղացող սևամորթ ֆուտբոլիստների նկարներ տարածեք ու ասեք, որ նրանք ադրբեջանցի չեն, Մեսսին ու Ռոնալդուն էլ Իսպանացի չեն, բայց Իսպանական ու Ադրբեջանական թիմերը ՉԼ խմբային փուլում են։

Հ.գ.գ. Բարոյական հաղթանակի ստմուլ էլ չի մնացել։

 

Edgar Khachatryan

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում