booked.net
26.05.2019
13:58

Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը մեկ շաբաթում նվազել է՝ հասնելով 31,7%-ի: Անցած շաբաթ նմանատիպ հարցման ընթացքում Պուտինի վստահության մասին հայտարարել էին հարցվածների 33,1%-ը, իսկ 2018 թվականի մայիսին՝ 47,4%-ը: Նախագահի վարկանիշն ընկնում է 2018 թվականի հունիսից՝ կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին…

Դիարբեքիրում կանխվել է 1400 տարեկան Աստվածաշնչի վաճառքը սև շուկայում: Աստվածաշունչը բաղկացած է 36 էջից , որոնք պապիրուսից են: Պատկերազարդ Ասվածաշունչը սև շուկայում վաճառելու փորձի համար կասկածվում է վեց մարդ: Թե ինչ լեզվով է Աստվածաշունչը, չի հաղորդվում: Կարեն Հովհաննիսյան

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձևը: Մայիսի 10-ին կոնգրես նարկայացված բանաձևում կոչ է արվում Թուրքիային հանել ամերիկյան «F-35» կործանիչների համատեղ արտադրության նախագծից, եթե այդ երկիրը ավարտին հասցնի ռուսական «S-400» ՀՕՊ…

«Էսօր մահացավ EnXcr հաքերը, որի մասին շատ քչերը գիտեն: Ինքը էն հաքերն ա, ով կյանքում մի անգամ ա հաքինգ արել, ու ո՞րն էր այդ հաքինգը, EnXcr-ի սքրիփթը ուղղակի օրը 1$ գողանում էր բանկերից, մոտավոր 200.000 բանկից, ու մոտ 20 տարի:…

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Եղբայրնե՛ր, հայե՛ր, օլիգարխներն անպայման կփորձեն ձեզ պառակտել և խլել ձեր հաղթանակը: Նրանց տեղը դրեք: Աջակցե՛ք Փաշինյանին և պաշտպանե՛ք ձեր շահերը»:

ermenihaber.am-ը գրում է. Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա շրջանում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում, ըստ թուրքական լրատվամիջոցների, իրավապահների կողմից բերման են ենթարկվել օտարերկրացի կանայք (110 հոգի)։ Նրանց մեջ են եղել Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ռումինիայի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մարոկոյի քաղաքացիներ։ Հարցաքննությունից հետո 110 հոգին…

Վրացական Զուգդիդի քաղաքում հարձակվել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կնոջ, նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսի վրա: Ինչպես հայտնում է apsny.ge կայքը, Ռուլովսը ընդդիմության կողմից Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու է: Աղբյուրը մանրամասնում է, որ «Օդիշի» հեռուստաընկերությունը հաղորդում էր պատրաստում Ռուլովսի մասին.…

Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանների բնակելի շրջանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի «Ֆեյսբուք»-ի էջը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը:…

Բաքուն Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար կառուցողական բանակցությունների կոչ է արել Երևանին: Այդ մասին, ինչպես հայտնում է minval.az-ը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Մայիսի 12-ին Ղարաբաղյան հակամարտության՝ ՌԴ միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշվում…

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում