booked.net
24.06.2019
16:08

Օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը

Այսօր հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Օպերային թատրոնի ներկայացուցիչների միջև: Հանդիպման արդյունքում որոշվել է , որ օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը:

Օպերային թատրոնի ներկայացուցիչները տեղեկացրին , որ վարչապետը ասել է հետևյալը «Դրսից տնօրեն չեն բերելու, փոխտնօրենը կկատարի պարտականությունները, Օրբելյանն էլ կմնա գործադիր ղեկավար»:

Վարչապետը նաև ասել է , որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը շատ մեծ քանակով փաստարկներ է ներկայացրել իրեն, թե ինչու չպետք է Օրբելյանը մնա թատրոնի տնօրեն , բայց եթե պարզվի, որ ներկայացրած փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, թեկուզ մեկ կետը կեղծ է, անմիջապես ներկայացողը կպատժվի, կազատվի աշխատանքից

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում