booked.net
26.05.2019
14:00

Երևանում մայիսի 17-18-ը կանցկացվի սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնություն

Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի մայիսի 17-18-ը Երևանում կայանալիք սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնության անցկացման ապահովման նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ մարզերի սպորտային ակումբների նախապես հայտավորված մինչև 21 տարեկան մարզիկներն ու մարզուհիները, ինչպես նաև արտերկրից հրավիրված մարզիկներն ու մարզուհիները։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը հնարավորություն կունենան մասնակցելու 30 երկրների ավելի քան 1000 մարզիկ-մարզուհիներ:

Մրցույթը Հայաստանում անցկացնելը շատ մեծ կարևորություն ունի Հայաստանում սպորտային պարերի մասսայականացման, զարգացման, առողջ ապրելակերպի, սպորտային վարպետության բարձրացման հարցերում։ Ոլորտում դրական փոփոխություններից զատ՝ այս մրցույթը Հայաստանում կազմակերպելը մեծ դրական ազդեցություն կարող է ունենալ նաև ՀՀ զբոսաշրջության, հետևաբար նաև տնտեսության վրա։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում