booked.net
15.09.2019
10:11

Մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Մեկ շաբաթ շարունակ հայ ֆիլմասեր հասարակությունն ու կինոգործիչները կունենան միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:

16-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացումը կայացել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իրադարձության մասնակիցները՝ անվանի հյուրերը, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները, հանդիսավոր մեկնարկից առաջ անցել են կարմիր գորգով:

Մինչ այդ Շառլ Ազնավուրի հրապարակում կայացել է հոբելյանական պատվո աստղերի տեղադրում Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում