booked.net
21.02.2020
09:58

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ Նոր տարվա կենաց-բարեմաղթանքը հայ ժողովրդին

Հայ մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի Նոր տարվա կենաց-բարեմաղթանքը հայ ժողովրդին .
(Վահրամ Փափազյանը ծն. 1888-ին կյանքից հեռացել 1968-ի հունիսի 5-ին)

«Սիրելի և թանկագին մարդիկ: Ինձ խնդրել են շնորհավորական մի քանի խոսք ասել Նոր տարվա առթիվ: Եվ նախքան թե գրիչս ձեռքս առնեմ, հիշեցի մեր հինավուրց ասացվածքը, թե մեր տունը նեղ է, այո, բայց սրտներս է լայն: Եվ այդ լայն սրտի շնորհիվ է, որ ավելի քան հազարամյակներ ահա մեր ժողովուրդը ոչ միայն կարողացել է ապրել, այլև հակառակ անհուն տառապանքների, իր տունն ապրելու համար նեղ անել, հյուրի համար տեղ անել՝ հավաքելով բոլոր ցաքուցրիվ հայերին, տուն բերել ու տունը մեծացնել:

Այո, մեծացնել, որովհետև հայ ժողովուրդը՝ շնորհիվ երկար ժամանակ նեղ ապրելակերպի, եղել է և շինարար ժողովուրդ: Լցնենք, ուրեմն, մեր խոպան ու անմարդաբնակ վայրերը շեն գյուղերով, հարուստ քաղաքներով, մի թիզ ազատ հող չթողնենք առանց կառուցման մեր Հայաստանի պայմաններում, որ իրավունք ունենանք մեծ տան մասին խոսելու:

Եվ ես հանուն այդ երջանիկ օրվա լցնում եմ բաժակս լիքը մեր հողի ու արևի տված գինով ու խմում ձեր բոլորի կենացը՝ Հայաստանի աշխատող, խելացի և քաղցր ժողովրդի կենացը»:

Աիդա Ներսիսյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում