booked.net
12.11.2019
00:04

ԿԳՄՍ-ից մոտ 3 միլիոն ստացած, սատանիստական, սորոսական ու ապազգային որակված ներկայացումն այլեւս չի ցուցադրվելու

Նոյեմբերի 2-ին Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը ցուցադրվեց առաջին եւ վերջին անգամ:

Պետությունից 2 միլիոն 700 հազար դրամ ստացած ներկայացումն այլեւս չի ցուցադրվի, եւ ոչ այն պատճառով, որ բեմադրությունը շատերի կողմից որակվել է սատանիստական ու ապազգային, ոչ էլ այն պատճառով, որ արժանացել է մտավորականության զգալի հատվածի մեղմ ասած քննադատություններին: «Ժամանակակից արվեստի ներկայացումները սովորաբեր մի անգամ են լինում: Կրկնելը ընդունված չէ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ներկայացման մասնակիցներից Հասմիկ Խաչունցը, որը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է:

«CoCholab» դպրոցի 12 հոգուց բաղկացած թատերախմբի սպիտակ հագուստներով ու կապույտ մազերով (ոչ բոլորը) աղջիկների միաժամանակյա ճիչերը, անբնական շարժումներն ու թավալգլոր գալն ականատեսներից մի մասի մոտ անգամ վախի նոպաներ էր առաջացրել: Որոշ տղամարդկանց մոտ ներկայացումը տեսնելուց հետո զայրույթը գլուխ բարձրացրեց, որն ուղեկվեց վիրավորանքներով ու թատերախմբի նկատմամբ բռնության կիրառմամբ:

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում