booked.net
24.08.2019
17:42

Ազգային ժողովում բացվել է գեղանկարիչ Նարգիզ Փաշոյանի աշխատանքների ցուցահանդեսը

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ապրիլի 16-ին բացվել է գեղանկարիչ Նարգիզ Փաշոյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

ՀՀ նկարիչների միության անդամ Նարգիզ Փաշոյանը բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների մասնակից է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը ողջունել է Ազգային ժողովում մշակութային միջոցառումներ անցկացնելու ավանդույթը՝ այն համարելով հասարակության եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության լավագույն օրինակներից: Նա նշել է, որ բազմաթիվ արվեստասերներ հնարավորություն ստացան շփվելու գեղեցիկի հետ: Գնահատելով աշխատանքները՝ պատգամավորը ստեղծագործական նոր եռանդ է մաղթել նկարչուհուն:

Արվեստաբան Մարտին Միքայելյանի խոսքով՝ Նարգիզն իր տաղանդով փորձում է ամենօյա հոգսերով ու խնդիրներով զբաղված մարդու ուշադրությունն ուղղել դեպի գեղեցիկը, դեպի արվեստը: Նա եւ՛ ժամանակակից է, եւ՛ ստեղծագործում է նկարչական ավանդույթների շրջանակում: Չափազանց հետաքրքիր համարելով նրա գործերը, ներդաշնակ եւ գեղեցիկ գնահատելով գույները՝ արվեստաբանը նշել է, որ դրանք շունչ, տրամադրություն, մթնոլորտ են հաղորդում հայ կերպարվեստին:

Նարգիզ Փաշոյանը մեծ պատիվ է համարել Հայաստանի խորհրդարանում իր գործերի ցուցադրությունը եւ նշել, որ այն յուրօրինակ ստուգատես է հետագա գործունեության համար: Գեղանկարչուհին ցուցահանդեսը նվիրել է թավշյա հեղափոխության մեկամյակին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում