booked.net
20.10.2019
12:32

Եվգենի Պետրոսյանի տանը գտել են Այվազովսկու՝ առնվազն 1մլն դոլար գնահատվող կտավը

Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանի տանը Հովհաննես Այվազովսկու 1 մլն դոլար արժողությամբ կտավ են գտել: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն: Դերասանի ու նրա նույնպես կատակերգու նախկին՝ կնոջ Ելենա Ստեպոնենկոյի ունեցվածքի բաժանման գործընթացը շարունակվում է, ու կտավը հայտնաբերվել է գույքագրման ժամանակ:

Նախկին ամուսինները խնդրել են, որ իրենց պատկանող արվեստի գործերի, ինչպես նաեւ դրանց արժեքների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի մնան, սակայն «Комсомольская правда»-ն Այվազովսկու՝ «Ծովում լուսնկա գիշերին» («На море в лунную ночь») նկարի մասին տեղեկացել է:

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում