booked.net
04.08.2020
15:27

Տեր, պահպանիր Հայաստանս . Սաթի Սպիվակովան իր աջակցությունն է հայտնել հայրենիքին

Ռուսական թատրոնի և կինոի հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և գրող, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովը իր աջակցությունն է հայտնել Հայաստանին գրելով .

«Ես քաղաքական գործիչ չեմ, ես հայ եմ, մայր եմ: Այս օրերին ես անընդհատ հետևում եմ իմ հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, և չեմ կարող հեռու մնալ այդ ամենից:

Հայաստանը պատմականորեն հաճախ դարձել է ավերիչ պատերազմների թաթերաբեմ: Եվ այսօր երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կա բախում, նորից մահանում են մարդիկ: Մեր Հայ ժողովրդի ամենահզոր զենքը միշտ եղել է և կլինի հայկական ոգին: Եվ ոգին անհնար է հաղթել: Ես հավատում եմ , որ մենք կարող ենք կանխել պատերազմը: Տեր, պահպանիր Հայաստանը:»

Սաթենիկ Սահակյանցը ծնվել է 1962 թվականի հունվարի 7-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում. հայրը հայ ջութակահար Զարեհ Սահակյանցն է, մայրը` դաշնակահարուհի Աիդա Ավետիսովան։ Սաթենիկը Երևանում ավարտել է երաժշտական դպրոց։ 1984 թ. ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը։

Ուսանողական տարիներին ծանոթացել է հայտնի ջութակահար և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ։ Հանուն ամուսնու թողել է դերասանական կարիերան. նրանք ունեն երեք դուստր՝ Կատյա, Տանյա և Աննան։

1992 թվականին՝ 30 տարեկանում, ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն։

Ռուսական Культура հեռուստաալիքով վարել է «Սաթի Սպիվակովա. իմ պատմությունները» հաղորդաշարը, այնուհետև տեղափոխվել է Առաջին ալիք` հաղորդման վերնագիրը դարձնելով «Սաթի»։

2002 թվականին լույս է տեսել Սաթի Սպիվակովայի «Ոչ բոլորը» գիրքը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում