booked.net
28.05.2020
17:08

7 թվի պատմական կարևորությունը

Նկարիչ Սուքիաս Թորոսյանը ներկայացրել է 7 թվի հետ կապված հետաքրքիր դրվագներ .

«Այսօր շաբաթ է, այդ բառը ներմուծել ենք եբրահերենից, որ նշանակում է հանգստանալ:Հին հայերենում օգտագործել ենք յոթնյակ ձևը, ավելի հին գրություններում ե-օթն-եակ:

Յոթը թվով ենք հաշվել և այն բոլոր ազգերում համարվում է սուրբ թիվ:Երկնքում տեսել ենք յոթ վառ լուսատուներ- Արև, Լուսին, Փայլածու,Արուսյակ, Հրատ, Երևակ, Լուսնթագ:Տավիղը ուներ յոթ լար / յոթ նոտա/ ծիածանի յոթ գույները, լուսնային օրը չորս անգամ յոթ փուլից է,իսկ մարդու հղիությունը տևում է 280օր 40շաբաթ X 7օր….մեհյան բարձրացել ենք յոթ աստիճանով, եկեղեցի մտնելուց առաջ յոթ անգամ պտտվել, յոթն ու քառսունք ենք արել, յոթը տարի արտը վար ու ցանքից հետո թողել ենք հանգստանա հողը, հիվանդությունը յոթ օրում չբուժվելու դեպքում խրոնիկական է դառնում…անվերջ կարելի է թվարկել:

Եվ այսպես շաբաթվա օրերն էին միակն /կիրակի, որը նույնպես ներմուծել ենք/, երկնյակն, եռյակն, քառյակն, հնգյակն, վեցնյակն/ ուրբաթ, որ նունպես եբր. նշանակում է պատրաստվել/ և այս ամենը ամփոփում է Ե ՕԹՆ ԵԱԿ:

Մելուսինեն շաբաթ օրը առանձնանում էր և փոխակերպվում էր վիշապի:Վիշապը աբստրակտ էակ է, երբեմն յոթ գլխանի էակ:Այն համադրություն է ձկան, օձի, ցուլի, թռչյունի, առյուծի,կարիճի և հրաբուխի:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ……..լուսանկարում Մելուսինեն, տակը գրված Հայաստան:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում