booked.net
19.01.2021
03:46

Սրանից ուղիղ 101 տարի առաջ հղի կնոջ ներկայությամբ կյանքից հեռացավ Վահան Տերյանը . Անահիտ Շահիջանյանը՝ նրա կինը պատմում է այդ օրվա բացառիկ դրվագներից

Սրանից ուղիղ 101 տարի առաջ ռուսական հեռավոր, ցուրտ և անհարազատ Օրենբուրգ քաղաքի տներից մեկում (ինժեներ Կոնստանտին Օհանյանի տանը) հղի կնոջ ներկայությամբ դանդաղորեն մե ռնnւմ էր հայ պոեզիայի ամենաքնարական, ամենակիրթ, ամենանրբավար, ամենաթախծոտ, աշնան ու սիրո ամենաքնքուշ երգիչ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ… Նա ընդամենը 35 տարեկան էր…

Սա այդ տունն է՝ Օրենբուրգ քաղաքի Գրիշկովսկայա (այժմ՝ Չիչերին) փողոցի համար 32 տունը, ուր 1920 թվականի հունվարի 7-ին լսվեցին Վահան Տերյանի վերջին բառերը.«Ու՞ր է իմ պայուսակը։ Ես ընկնում եմ…»։

Հիմա այդ տան պատին երկլեզու հուշատախտակ կա. “В этом доме истекли последние дни жизни армянского поэта Ваана Теряна, члена ВКП(б) и ВЦИК. 1885-1920”.

Տունը կա, բայց բանաստեղծի գերեզմանի տեղը ցայսօր անհայտ է։ Կարծես կատարվեց նրա մարգարեությունը.

Իմ գեր-եզմшնին դուք չըմոտենաք,Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմшնը թող լինի հեռվում,Ուր մшհшցել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմшնին դուք չըմոտենաք, Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—Չըզգամ, որ կա սե՛ր, և ցնո՛րք, և լա՛ց…

Անահիտ Շահիջանյանը՝ նրա կինը, ահա, թե ինչ է պատմում այդ անմխիթար օրվանից «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում» գրքում։

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Հունվարի 6-ին առբաժնի միջոցով հրավիրվեց կոնսուլիում՝ բաղկացած 3 բժշկից: Բժիկներն ասացին, որ ոչինչ չի կարելի անել, և պետք է րոպե առ րոպե սպասել վшխճшնին:

Լույս 7-ի ամբողջ գիշեր չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել ու նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպեից ավել չկարողացավ նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, բայց հանգիստ էր: Հարցնում էր, թե ինչ եմ կարծում, ո՞ւմ համար է ավելի դժվար՝ նրա՞, որ մե ռնnւմ է, թե՞ հարազատների, որ մնում են:

Նրա մարմինը բոլորովին шնշնչшցել էր, ոչինչ չէր կարողանում ուտել.նրա համար խոսելը դժվար էր, 5 րոպե անգամ քնել չէր կարողանում, միայն ասում էր, որ որքան կարելի է
շուտ գնանք Մոսկվա:

Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել։Ամբողջ քաղաքը ման եկա և բժշիկ չգտա՝ ծնունդ էր, և ոչ ոք չէր գալիս:

Այդ ժամանակ նա խնդրեց կամֆորա uրuկել: Գնացի ռшզմшuшնտիшրшկшն գնացքի ֆելդշերին բերելու, որով
մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ 2-ում, 9 վերստ հեռու): Երբ մեկ ժամ հետո եկանք, զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց:

Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ uրuկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով»։

Կամֆորայից հետո 2 ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Ես կատարեցի նրա խնդրանքը: Դրանից հետո կամաց-կամաց գիտակցությունը կnրցրեց, սկսեց հանգիստ մե ռնել:

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում ես մնաս բարով, Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով: Մնաք բարով ասում եմ ես, բոլոր մարդկանց չար ու բարի

Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով: Մնաք բարով ասում եմ ես, ընկերներիս մոտ ու հեռու, Ոunխներիս չшր ու արթուն , ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին , անտառներին խոր ու մթին, Գարնան ամպին լույս ոլորտում` ասում եմ ես մնաք բարով:Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,Արտույտներին ոսկե արտում` ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին, Մանուկներին վառ – խլրտուն` ասում եմ ես մնաք բարով: Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու, Բարի հիշեք ինձ ձեր սրտում,մնաք բարով, մնաք բարով:

Մելանյա Վարդանյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում