booked.net
19.01.2021
03:25

Կարսի պայմանագրի 100 տարվա միֆը և իրականությունը

Լրագրող , հաղորդավար Նաիրի Հոխիկյանը անդրադարձել է Կարսի պայմանագրի կնքման 100 ամյա տարելիցի հետ կապված տարբեր խոսակցություններին.

«Հայ հանրության մեջ ակտիվորեն շրջանառվում է խոսակցություն, թե 2021-ի մարտ ամսից հետո լրանում է Մոսկվայի, ապա Կարսի պայմանագրերի կնքման 100 տարին, և եթե Ռուսաստանը այն չվերակնքի Թուրքիայի հետ, ապա Արևմտյան Հայաստանի տարածքի մեծ մասը իրավունքի ուժով կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, այսինքն՝ մեզ։

Պատմաբաններն ու քաղաքագետներն, իհարկե, հիմա հեգնանքով կժպտան, բայց ինքս ստիպված եմ լայն հասարակությանը ներկայացնել այն իրողությունը, որը կա մեր շրջապատում։

1․ Մոսկվայի պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրվել է 1921թ․ մարտի 16-ին, որով հայկական տարածքների մեծ մասը шպoրինի կերպով հանձնվել է Թուրքիային։ Փաստացի տեղի է ունեցել առևտուր մեր հաշվին՝ բոլշևիկների (չշփոթել ռուս ժողովրդի հետ) և թուրքերի միջև։ Այդ ժամանակ միջազգային իրավական սուբյեկտ չէին ոչ Խորհրդային Ռուսաստանը, ոչ էլ Քեմալական Թուրքիան, հետևաբար պայմանագիրը իրավական ուժ չունի։

2․ Դրան հաջորդած մյուս նմանատիպ պայմանագիրը ստորագրվել է 1921թ․ հոկտեմբերի 13-ին՝ Կարսում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ պայմանագիրը նույն Մոսկվայի պայմանագրի կրկնությունն էր։ Դրանով վերջնականապես Թուրքիային են հանձնվել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը։ Հայաստանը կորցրեց իր այն ժամանակվա տարածքի գրեթե կեսը։

Կարևոր է իմանալ, որ Կարսի պայմանագիրը ևս шպoրինի է, քանի որ ստորագրող որևէ երկիր այդ ժամանակ միջազգայնորեն ճանաչված չէր, հետևաբար պայմանագիր կնքելու իրավունք չուներ, ավելին, այդ պայմանագրերը նույնիսկ չեն վավերացվել ստորագրող երկրներում (բացառությամբ Թուրքիայի)։

3․ Շրջանառվող թեզը, թե 2021-ին լրանում է այդ պայմանագրերի գործողության 100 տարին, և դրանք պետք է վերակնքվեն, ԿԵՂ-Ծ ՕՐԱԿԱՐԳ Է, որը նպատակ ունի շեղել հայ հանրությանը այսօրվա գլխավոր խնդիրներից։

4․ Մոսկվայի պայմանագիրը, ըստ դիվանագետ Լևոն Էյրամջյանցի (1954-2001) ուսումնասիրության, կնքվել է 25 տարի ժամկետով։ 1921-ից 25 տարի հետո դառնում է 1946 թվականը։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև որևէ պայմանագրային թարմացում չի կատարվել, քանի որ նոր էր ավարտվել Երկրորդ համաշխարհային պшտերшզմը, իսկ նշված պետությունները բшրիկшդի տարբեր կողմերում էին։ Նույնը վերաբերում է նաև Կարսի պայմանագրին։
ՀԵՏԵՎԱԲԱՐ․ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը ժամկետանց են արդեն 75 տարի, և չկա նշված պայմանագրերի գործողության ժամկետի 100 տարի երևույթ։ Կրկնում եմ, դա կեղ-ծիք է, որը նպատակ ունի շեղել հայ հանրության ուշադրությունը այսօր տեղի ունեցող шղե-տшլի երևույթներից։

ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ․ Կարող եմ ենթադրել, թե որ աղբյուրներից են շրջանառության մեջ դրվել նշված պայմանագրերի ավարտի մասին ոգևորող լուրերը։ Ինչպես միշտ՝ հենվելով ամբոխավարության սկզբունքների վրա՝ ՀՀ-ի համար պատասխանատու պաշտոնյաները փորձում են հանրության քիչ տեղեկացված, ոչ մասնագետ, զգացմունքներով առաջնորդվող հատվածին шպшկnղմնnրnշել, ապագայի վառ երազանքների իրականացման տեսլականով խшբել, որպեսզի հանրությունը աչք փակի այսօրվա шղետшլի իրողությունների վրա։

Մարդկանց հաճախ ասում են՝ Արցախի տարածքների մեծ մասի կnրnւuտը ի՞նչ է, դուք տեսեք, թե մի քանի ամիս հետո ոնց են մեզ տալու Կարսը, Արդահանը, Ալաշկերտը, Մասիս սարն ու մյուս տարածքները։

Այսպիսի շքեղ խոստումներ լսող միջին վիճակագրական, անտեղյակ հայը, իհարկե, աչք կփակի այսօրվա խնդիրների վրա, չի ըմբn-uտանա ՀՀ Սյունիքի մարզի, մյուս uшհմшնшմերձ մարզերի որոշ տարածքներ, Արցախից հսկայական հողեր թշ նшմnւն հանձնելու դեմ՝ հույսեր փայփայելով, թե վաղը տեր է լինելու իր պապենական մյուս հողերին, ոչինչ, որ պիտի զn-հшբերենք Արցախը։ Ավելին՝ այդ հողերը մեզ տալու են ռուսները, առանց կռ-վի․․․ Ինչպիսի՜ տրամաբանություն։

Սիրելի հայրենակիցներ, որպեսզի հերթական անգամ ազգովի չհայտնվենք խшբվшծ վիճակում, նախ պետք է վստահ լինեք՝ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի մասին մեծ խոստումներ տվող ու 2021-ը պատմական հողերի տարի անվանող մարդիկ ձեզ առնվազն հիմ-шրի տեղ են դնում։ Այդպիսի պաշտոնյաներին պետք է ուղարկել գրnղի ծnցը և իմանալ մեկ ճշմարտություն՝ ՉԿԱ ԿԱՐՍԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ 100 ՏԱՐԻ, ԴԱ ԿԵՂ-ԾԻՔ Է։

Թուրքիան այսօր էլ շարունակում է պшհшնջել, որ Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագրի օրինականությունը։ Չեմ բացառում, որ Հայաստանը 2021-ին կարող է ընդառաջ գնալ Թուրքիայի պահանջներին և Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյակին վավերացնել այն։ Այ, այդ դեպքում մենք պիտի հավերժ մոռանանք մեր պատմական հողերին օրինական կերպով տեր դառնալու հնարավորության մասին։» , – գրում է Նաիրի Հոխիկյանը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում