booked.net
03.12.2020
13:51

Մոսկվայում տեղի է ունեցել Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը . (լուսանկարներ)

Մոսկվայում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը: Արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի Ջիգարխանյանի անվան թատրոնում:

Հրաժեշտի արարողությանը ելույթ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը, իր խոսքում, մասնավորապես, շեշտել է , որ Արմեն Ջիգարխանյանն իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին ծառայելուն, և նրա ստեղծագործական ժառանգությունը հավերժ կմնա մեր ժողովուրդների սեփականությունը:

Վարդան Տողանյանը նշեց նաև, որ հայտնի և սիրված արտիստը երբեք չի մոռացել իր արմատները և ամեն ինչ արել է , որեսզի իր ստեղծագործական գործունեությամբ ծառայի Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդմանը:

Սգո արարողությանը Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նովո-Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ցավակցությունը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում