Երևան 23 °C
10.06.2023
19:13

Բացառիկ տեսանյութ . Արևմտյան Հայաստանում ՝ ներկայիս Թուրքիայում ապրող երիտասարդ Համշենահայերը ասում են . «տարեցները չեն ուզում, որ մենք՝ երիտասարդներս, իմանանք, որ մենք հայ ենք … բայց մենք…» . (տեսանյութ)

Այժմ ուզում ենք համշենցիների մշակույթին ու լեզվին մի փոքր ծանոթանալ։

– Անունս՝ Դուռուքան, ազգանունս՝ Քեփենեկ։ 24 տարեկան եմ։

-Դուք որպես համշենցի մի երիտասարդ, ի՞նչ կպատմեք մեզ համշենցիների մասին։

– Մենք ժամանակի հետ ասիմիլացվել, ձուլվել ենք։ Մեր պապերը համշեներն էին խոսում, բայց հիմա մենք համշեներենից միայն որոշ բառեր ենք օգտագործում։ Բայց մեր տեղանունները համշեներեն են մնացել։ Այսինքն ,,համշեներեն ասելով, նկատի ունեմ, որ դրանք իրականում հայերեն են։ Համշեներենից շատ բառեր գիտենք, բայց մեր լեզվով, այսինքն՝ համշեներենով, արդեն չենք խոսում։ Որպեսզի մեր ազգը շարունակվի, ամենաքիչը պարտավոր ենք մեր լեզուն չմոռանալ։ Եթե նույնիսկ խոսել էլ չկարողանանք, գոնե պարտավոր ենք իմանալ, թե որտեղից ենք եկել, որտեղից ենք ծագում։

-Համշենցիները գիտե՞ն, որ իրենք հայ են։ Գիտե՞ն, որ համշեներենն ընդամենը հայերենի մի բարբառ է։

-Մեր գյուղում շատ են նրանք, որոնք իրենց հայ լինելն ընդունում են։ Նրանք, ովքեր հետաքրքրվել ու հետազոտել են այս հարցը, գիտեն, որ հայ են։ Բայց տարեցների մեջ շատ են նրանք, որոնք թաքցնում են, չեն ընդունում իրենց հայկական ծագումը։ Ինչքան էլ ապացուցես՝ մեկ է , չեն խոսում իրենց հայկական ծագման մասին։

-Կարո՞ղ է, չեն ուզում, որ երիտասարդներն այս իրականություններն իմանան։

-Այո, ճիշտ այդպես, ինչպես Դուք ասացիք։ Չգիտես ինչու, տարեցները չեն ուզում, որ մենք՝ երիտասարդներս, իմանանք, որ մենք հայ ենք։ «Համշենցի ենք» -ասում են ու փորձում են դրանով թաքցնել մեր հայկական ինքնությունն ու ծագումը։ Իրենք չեն ընդունում դա և մեզ էլ փորձում են ստիպել, որ մենք էլ չընդունենք, բայց մենք՝ երիտասարդներս, իրենց տեսակետը չենք ընդունում։
Երիտասարդներն իրենց ծագումը սիրում են և աշխատում են սեփական լեզուն սովորել։ Վերջիվերջո, ինչպիսին էլ լինի, դա է մեր ծագման մասին իրականությունը։ Եթե մեր պապերն այդ լեզվով են խոսել, մենք ինչո՞ւ չպիտի խոսենք մեր լեզվով։ Եթե այդպես շարունակվի, ժամանակի հետ մեր իմացած բառերն էլ կմոռանանք։ Երիտասարդների հետ խաղեր ենք կազմակերպում՝ համշեներեն բառերի, լեզվի իմացության հետ կապված։ Խաղի պայմաններից ամենակարևորը թուրքերեն բառեր չօգտագործելն է։ Միայն համշեներեն բառեր։ Որպեսզի գոնե բառերը չմոռացվեն։
Ուզում ենք ասել՝ մենք՝ համշեցիներս, այստեղ ենք, դեռ կանք։ Ուզում ենք մեր լեզուն սովորել, ձգտում ու ջանում ենք, աշխատում ենք իմացածներս չմոռանալ։ Այս ամենը մենք փորձում ենք ցույց տալ Օջեում (իրենց գյուղի անունն է) տեղի ունեցող ավանդական փառատոնի ժամանակ։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում