booked.net
25.10.2021
04:54

Գաթայի փառատոնի ժամաակ Արենիում պատրաստվել է աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան . (լուսանկարներ)

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում տեղի ունեցավ ամենամյա գաթայի փառատոն։ Փառատոնին մասնակցում էին համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ և Խաչիկ բնակավայրի բոլոր բնակիչները։

Փառատոն-միջոցառման ընթացքում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ և հյուրասիրություն, որից հետո օրը էլ ավելի տոնական դարձրեցին հայտնի բազմաթիվ երգիչներ և պարային խմբեր։

«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին, բոլոր Խաչիկցիներին և կազմակերպչական աշխատանքները իրականացրած խմբին` նման գեղեցիկ և անմոռանալի միջոցառման համար։» , – Արենիի համայնքապետարան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում