booked.net
11.08.2020
01:25

Սերժ Թանկյանը Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա երգ է գրել և թողարկել տեսահոլովակ . (տեսանյութ)

Համաշխարհային ռոք երգիչ Սերժ Թանկյանը Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա երգ է գրել և թողարկել տեսահոլովակ: Այս մասին տեղեկացնում է վարչապետ Փաշինյանը , իր շնորհակալությունը հայտնելով Թանկյանին .

«Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։

Ձեզ ծանոթ բառերին ավելացել է հետեւյալ կրկներգը.

Արագած, Գրիգոր, Արարատ ու Սեւան,
Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,
Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,
Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։

Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում