booked.net
03.12.2020
15:08

Վանա լճի մակարդակի իջեցման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության շրջանի պատմական կառույցներ

Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են պատմական հուշարձաններ, որոնք անցել էին ջրի տակ լճի մակարդակի բարձրացման պատճառով:

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, լճի որոշ շրջաններում հայտնաբերվել են պատմական կառույցներ, դամբարաններ, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն:

Հայտնաբերվել է Ականց (թուրքերեն՝ Էրչել) ամրոցը, որը կառուցվել է դեռևս Արարատյան թագավորության շրջանում և ջրի տակ է անցել 1841 թվականին, երբ Վանա լճի մակարդակը հերթական անգամ բարձրացել է:

2014-ին լճի մակարդակի իջեցման շնորհիվ կարելի էր տեսնել ամրոցի որոշ հատվածներ, իսկ այժմ հնարավոր է տեսնել սյուների և պատերի ավերակներ, դամբարաններ, կերամիկական և խեցեգործական կտորներ, տարբեր նմուշներով քարեր և որոշ մնացորդներ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ուսումնասիրություններով զբաղվում են Վանի թանգարանի տնօրինության կողմից ձևավորված թիմերը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում