booked.net
15.09.2019
10:02

Լեոնարդո դա Վինչիի «կորած» կտավը գտել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի զբոսանավում. լրատվամիջոցներ

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որի ճակատագիրն ու գտնվելու վայրը վաճառվելուց հետո անհայտ էր, պահվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի զբոսանավում, գրում է Artnet հարթակը՝ աղբյուրին հղումով, որը մասնակցել է կտավի գնման գործարքի իրականացմանը:

«Աշխարհի փրկիչը» կտավը մի քանի տարի «կորած» է համարվել: 2017թ.-ին այն աճուրդի է հանվել և 450 մլն դոլարով գնվել մասնավոր հավաքորդի կողմից՝ դառնալով պատմության մեջ ամենաթանկ վաճառված արվեստի գործը:

New York Times պարբերականի տվյալներով՝ կտավը ձեռք է բերել Մուհամեդ բեն Սալմանի ընկեր, արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամեդ բեն Ֆարհան ալ Սաուդը: Ավելի ուշ Christie’s աճուրդի տունը հայտնել է, որ կտավը գնվել է Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչության կողմից:

Որոշ ժամանակ անց ֆրանսիական Լուվր թանգարանի ԱՄԷ-ի մասնաճյուղը հայտարարել էր, որ կտավը կցուցադրվի այնտեղ, սակայն ծրագիրը չեղարկվել էր, ինչից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ թանգարանի աշխատակիցները չգիտեն՝ որտեղ է գտնվում կտավը:

Հարթակի տվյալներով՝ «Աշխարհի փրկիչը» Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի Serene զբոսանավ է տարվել և կպահվի այնտեղ, մինչև Ալ Ուլա քաղաքի մոտ խոշոր մշակութային կենտրոնի կառուցումը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում