booked.net
15.09.2019
10:23

Ո՞նց կարող ես ենթարկացնել մի մարդու, որին սիրում ես: Միայն մտածիր այդ մասին. ենթարկումը դա ատելության, զայրույթի և թշնամության տեսակ է . Օշո

Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։ Նա եղել է աշրամ համակարգի հիմնադիրը, ժամանակի ընթացքում հաստատվել է ԱՄՆ-ում և հիմնադրել է միջազգային Ռաջնիշպուրամ։ Օշոյի մահից հետո մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ։ Նրա ուսուցումը դառնում է մշակույթի մի մաս:

Սիրո հիմնական խնդիրն այն է, որ սկզբից պետք է հասունանալ: Այդ դեպքում դու կգտնես հասուն զուգընկեր և այդ ժամանակ ոչ հասուն մարդիկ քեզ այլևս չեն գրավի: Դա տեղի է ունենում այսպես. Եթե դու 20 տարեկան ես, դու չես սիրահարվում 2 ամսեկան երեխային: Նույն կերպ, եթե դու հոգեպես և հոգեբանորեն հասուն մարդ ես՝ դու չես սիրահարվի երեխային: Այդպես չի լինում: Այդպիսի բան չի լինում, քանի որ դու հասկանում ես, որ դա անիմաստ է:

Հասուն մարդու մոտ բավական լավ է զարգացած ամբողջականությունը, որպեսզի նա մնա միայնակ: Եվ երբ հասուն մարդը սեր է տալիս, նա տալիս է այն առանց սիրուն ամրացված որևէ քողարկված թելերի: Նա ուղակի տալիս է: Երբ հասուն մարդը սեր է տալիս, նա բավարարվածություն է զգում նրա համար, որ դու այն ընդունել ես: Նա չի սպասում, որ դու շնորհակալ կլինես՝ ոչ, ամենևին ոչ, նրան նույնիսկ պետք չէ քո շնորհակալությունը: Նա շնորհակալ է քեզ նրա համար, որ դու ընդունել ես իր սերը: Եվ երբ երկու հասուն մարդ սիրում են մեկմեկու՝ տեղի է ունենում կյանքի ամենամեծագույն պարադոքսներից մեկը, ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ նրանք միասին են, բայց միևնույն ժամանակ անչափ միայնակ: Նրանք այն աստիճան են միասին, որ կարծես մի ամբողջականություն լինեն, բայց նրանց միությունը չի քայքայում նրանց անհատականությունը՝ փաստացի այն ավելի է մեծանում, նրանք դառնում են ավելի անհատական: Երկու հասուն մարդ սիրո միջոցով օգնում են մեկմեկու դառնալ ազատ:

Չկա ոչ մի քաղաքականություն, ոչ մի դիվանագիտություն, ոչ մի փորձ իրեն ենթարկելու դիմացինին: Ո՞նց կարող ես ենթարկացնել մի մարդու, որին սիրում ես: Միայն մտածիր այդ մասին. ենթարկումը դա ատելության, զայրույթի և թշնամության տեսակ է: Ինչպե՞ս կարելի է նույնիսկ մտածել այն մասին, որ կարելի է ենթարկացնել սիրած մարդուն: Դու կուզես տեսնել այդ մարդուն կատարյալ ազատ, անկախ՝ դու կուզեիր տալ այդ մարդուն է՛լ ավելի անհատականություն:

Հենց այդ պատճառով, ես անվանում են սա մեծագույն պարադոքս. նրանք միասին են այն աստիճան, որ արդեն կարծես ձուլվել են մեկմեկու և այնուամենայնիվ այդ միասնության մեջ ամեն մեկը մնում է անհատ: Նրանց անհատականությունները չեն միախառնվում, այլ դառնում են է՛լ ավելի ուժեղ: Նրանք հարստանում են հարգանքով ազատության համար:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում