booked.net
16.12.2019
09:45

Շատերը չգիտեն , որ Հայ Մեծ գրող Գաբրիել Սունդուկյանը նաև ճարտարապետ է եղել

Հայ նկարիչ Սուքիաս Թորոսյանը հետաքրքիր փաստ է ներկայացնում .

«Գաբրիել Սունդուկյանին երբ աքսորեցին Դերբենդ, նա պարապ չնստեց, այլ նախագծեց այս հոյակապ եկեղեցին:Որը կառուցվեց հայկական գերեզմանների մատուռի տարածքում: ՝՝Ամենափրկիչ՝՝ը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՈԻ կողմից:Իսկ ես գիտեի որ միայն գրչի վարպետ է եղել… Դերբենդի կենտրոնական հրապարակը ևս Գ․ Սունդուկեանցի նախագծով է կառուցվել»

Հիշեցնենք , որ Դերբենդը Ռուսաստանի ամենահարավային քաղաքն է։Քաղաքը համարվում է աշխարհի ներկայումս բնակեցված հնագույն քաղաքներից մեկը և Ռուսաստանի հնագույն քաղաքը :

Դերբենդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին համարվում է Դաղստանի և Ռուսաստանի ամենախոշոր հայկական եկեղեցիներից մեկը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է հայ գրող, թատերագիր Գաբրիել Սունդուկյանի նախագծմամբ՝ Դերբենդի հայկական թաղամասում:

Այն կառուցվել է 1870 թվականին (մեկ այլ աղբյուրում նշվում է 1871 թվականին) հայկական թաղամասում գտնվող մատուռի տեղում: 1888 թվականին ավելացվել է Դերբենդի հայկական եկեղեցու զանգակատունը:

Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին մեծապես վնասվել է Դաղստանում ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում: Քոչվորները ոչնչացրել են զանգակատունը և վնասել գմբեթը: Ռուսաստանի Դաշնության նախարարական խորհրդի որոշմամբ այն ճանաչվել է ճարտարապետական հուշարձան և հայտնվել պետության հատուկ պաշտպանության ներքո:

1976-ից 1982 թվականներին կառույցը վերանորոգվել է: Գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյակտների ցանկում, որպես պատմաճարտարապետական հուշարձան:

2009 թվականից եկեղեցում սկսել են անցկացվել մկրտության և հարսանեկան արարողություններ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում