booked.net
11.11.2019
23:50

«Թյուր ինֆորմացիա է, ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել» ․ Գոռ Սուջյան

Երգիչ երգահան Գոռ Սուջյանը գրել է .

«Ժողովուրդ ջան նոր տեսա ,որ նախարարը նշում է իմ անունը ՝որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը,սակայն ուզում եմ նշել ,որ թյուր ինֆորմացիա է ՝քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։

Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու ՝այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ ՝ քանի որ մասնագետը այն անձն է ՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես <<1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր>>:

Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեյի ՝որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա»:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում