booked.net
18.07.2019
19:23

Մի փնտրեք լավագույնը, փնտրեք այն, ինչ ձերն է, քանի որ միշտ չէ, որ լավագույնը կարող է ձերը լինել, սակայն ձերը միշտ լավագույնն է . ՕՇՈ

Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։ Նա եղել է աշրամ համակարգի հիմնադիրը, ժամանակի ընթացքում հաստատվել է ԱՄՆ-ում և հիմնադրել է միջազգային Ռաջնիշպուրամ։ Օշոյի մահից հետո մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ։ Նրա ուսուցումը դառնում է մշակույթի մի մաս:

-Երկիր մոլորակի վրա ապրող միակ մարդը, որին ի վիճակի ենք փոխել մենք ինքներս ենք։

-Մի փնտրեք լավագույնը, փնտրեք այն, ինչ ձերն է, քանի որ միշտ չէ, որ լավագույնը կարող է ձերը լինել, սակայն ձերը միշտ լավագույնն է։

-Որպեսզի վեր բարձրանաք, պետք է ընկնեք, իսկ գնահատելու համար պետք է կորցնեք։

-Հոգին միշտ երիտասարդ է․ այն երբեք չի ծերանում, որովհետև ժամանակից դուրս է։

-Արդեն ուշ է ետ վերադառնալու և ամեն ինչ նորից սկսելու համար, սակայն դեռ ուշ չէ առաջ շարժվելու և ամեն ինչ ճիշտ անելու համար։

-Հավատացեք հաջողությանը, և այն անպայման կգա։

-Քանի դեռ «ոչ» ասել չեք կարողանում, Ձեր «այո»-ն ոչ մի նշանակություն չի ունենա։

-Ձեզ տրված միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ վայրը՝ «այստեղ»-ը։

-Մի սովորեցրեք ուրիշներին ու մի փորձեք փոխել նրանց։ Փոխվեք ինքներդ, հենց դա էլ կլինի Ձեր առաքելությունը։

-Սերը նպատակ է, իսկ կյանքը՝ ճանապարհորդություն։

-Սերն ապացույցների կարիք չունի։ Այն միայն պետք է զգալ։

-Երջանիկ լինելու համար պետք է ունենալ ուժ ու համարձակություն։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում