booked.net
28.05.2020
15:28

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը

«Մոսկվա» կինոթատրոնից տեղեկացնում են , որ առավոտյան կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը .

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտուն Ադոյանը:

Անհնար է պատկերացնել աշխատանքային օրն առանց պարոն Ադոյանի ներկայության:

Անփոխարինելի ղեկավար, վստահելի գործընկեր, բոլոր աշխատակիցների համար ավագ ընկեր:

Մարտուն Ադոյանի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։ »-ասվում է հայտարարության մեջ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում