Մահաթմա Գանդիի արձանը կտեղադրվի Երևանի Աջափնյակ թաղամասում

Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշում կայացվեց Երևանի Աջափնյակ թաղամասում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը. Երեւանի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Մահաթմա Գանդիի արձանը Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու համար:»
Նշվում է որոշման մեջ: