booked.net
25.10.2021
04:09

Գիտե՞ք , որ Հայոց լեզուն հասել է տիեզերք

«Հայոց լեզուն» հասել է տիեզերք ` երկնաքարի վրա։ «Ռոզետա» անունը կրող տիեզերական ապարատը , առաջինն էր , որ երկնաքարի վրա կարողացավ զոնդ իջեցնել և այս զոնդում էր գտնվում նաև այս նիկելից պատրաստված սկավառակը, որը դուք հիմա նկարում տեսնում եք։

Սկավառակը պարունակում էր 1500 լեզուներից բաղկացած մանրադիտակային չափի էջեր, որոնց ընդհանուր քանակը 13000 էջ էր։ Այդ 1500 լեզուներից մեկը հայերենն էր (նկարում դա երևում է):

Նպատակը այն էր, որ եթե կան այլմոլորակայիններ, ապա հնարավոր է ` մի օր այդ երկնաքարը կհասնի իրենց մոլորակ և նրանք կգտնեն մարդկության կողմից ուղարկված նամակը։ Եվ եթե իրենք մանրադիտակի տակ դնեն այդ սկավառակը, ապա կարող են մեր գոյության ու լեզուների մասին ինֆորմացիա ստանալ , քիչ է հավանական որ այլմոլորակայինները կհասկանան այդ լեզուներից գոնե 1-ը , բայց ամեն դեպքում NASSA-ն ֆինանսավորել է այդ պռոեկտը և հաջողությամբ իրականացրել։

«Ես չգիտեի»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում