booked.net
31.10.2020
12:21

«Հայր Կոմիտաս, խոնարհում եմ գլուխս Ձեր երաժշտական հանճարի առաջ» . Կլոդ Դեբյուսի . (Կոմիտասի կատարմամբ երգը տեսանյութում)

1905 թ. ապրիլի 1-ին Թիֆլիսի Արտիստական ընկերության դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. Թիֆլիսի ողջ մտավորականությունն ու բազմաթիվ հյուրեր եկել էին ունկնդրելու Կոմիտասի 60 հոգանոց ճեմարանական քառաձայն երգչախմբի համերգը:

Ունկնդիրնե­րի խնդրանքով համերգը կրկնվում է ապրիլի 3-ին: Անդրկովկասի թերթերն ու ամսագրերը բառեր չէին խնայել մեծարելու տաղանդաշատ մաեստրոյին և գովաբանելու նրա երգչա­խումբն ու հարուստ ծրագիրը:

1906-ին Կոմիտասը նորից Փարիզում է’ այս անգամ փարիզյան Հայկական երգ նվա­գահանդեսին մասնակցելու: Այստեղ Կոմիտասը Ա. Չոպանյանի և Մ. Բաբայանի միջոցով հայ և օտարազգի ուսանողներից քառաձայն մի հրաշալի երգչախումբ է պատրաստում և «Ագրիկուլտուր» մեծ սրահում փառահեղ շքեղությամբ մի համերգ է տալիս: Որպես մեներ­գիչ փայլում է Արմենակ Շահմուրաղյանը’ իր արտակարգ ձայնով:

Համերգի վերջում, երբ Կոմիտասը սրինգով նվագում է «Ոչխարի կանչը», Ֆրանսիայի երաժշտագետների կուռքը’ Կլոդ Դեբյուսին, մոտենում է Կոմիտասին, ծնկի է գալիս, նրա փարաջայի փեշը հպում է շրթունքներին և բարձրաձայն ասում.

-Հայր Կոմիտաս, խոնարհում եմ գլուխս Ձեր երաժշտական հանճարի առաջ:
Ապա դառնալով դահլիճում շունչները պահած ունկնդիրներին’ հայտարարում է.
-Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», այդ էլ բավական էր, որ նա համարվեր
աշխարհիս մեծագույն երաժիշտներց մեկը:

Տեսանյութում կարող եք լսել Կոմիտասի իրական կատարումը .

Աիդա Ներսիսյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում