booked.net
02.03.2021
15:27

Հին բաբելական սեպագիրներից տեղեկանում ենք , որ Ստորերկրյա աշխարհի Ծիրանացայտ աշխարհում գտնվող տաճարում է ծնվել Հայ Վահագն ատվածը

Ըստ նախնեաց պատկերացումների, Ստորերկրյա աշխարհը համարվում էր Երկնքի հակադիր զույգը (վար և վեր), համարվում էր նույնքան սրբազան, որքան Երկինքը։ Այն իր մեջ էր պարփակում Ծիրանի Ծովը։ Նրան կոչում էին Սանդար, Ծիրանացայտ, Ծիրանակալ, Շիկավառ, A-RA-LI կամ HA-RA-LI և այլ անվանումներով։

Արևի ծագելու և մայր մտնելու ժամանակ Երկինքը ներկվում է ծիրանագույն լույսով։ Մեր նախնիները կարծում էին, որ այդ՝ Արևի ծագելու և մայր մտնելու պահերին, բացվում են Ծիրանակալ աշխարհի դարպասները և Ծիրանի Ծովի շիկավառ լույսը դուրս է հորդում ու ներկում Երկինքը։

Ծիրանացայտ աշխարհի Ծովի քաղցրահամ ջրերն են բխում որպես կենսատու աղբյուրներ, այս Ծովի ջրերն են հորդառատ հոսանքով բարձրանում Երկինք։ Ծովի ջրերի հոսանքով են իրենց նավակներով Երկինք բարձրանում (=ծագում) Արևը, Լուսինը և մյուս լուսատուները մարմնավորող աստվածները։ Այս Ծովը հայտնի էր Ծով Ծիրանի, Արուն Ծով, Սանդարի Ծով անուններով։ Ծովի կենտրոնում նրա տիրակալի՝ Հայ=Վահագն Աստծո սրբազան կացարանն էր։

Հին բաբելական մի սեպագիր աղբյուրից տեղեկանում ենք, որ Ծիրանացայտ աշխարհում գտնվող տաճարում են ծնվել dE2.A (=Հայ=Վահագն), dSIN (=Լուսնի աստված), dUTU (=Արևի աստված), dAG (=Nabu, Մարդուկի ավագ որդին), dIM (=ամպրոպի աստված), dNIN.URTA (=երկրագործության աստված) աստվածները և նրանց տիկնայք։

Սեպագիր աղբյուրների հաղորդած այս պատկերացումներն իրենց զուգահեռներն ունեն «Սասնա Ծռեր» էպոսում։ Ջրից սերված և իրեն Ծովային կոչող Սանասարը Ծովի հատակում գտնվող սրբավայրում (տաճարում) է ստանում աստվածաշնորհ պարգևները․ Խաչ Պատարագին, Թուր Կեծակին, Քուռկիկ Ջալալին և մնացած զե նք ու զր ահը։ Նա նաև սրբավայրի Ավազանում լողանալով (=մկրտվելով) յոթնապատիկ հզորանում է։

Քրիստոնեական վարդապետները եղծեցին այս նախասկզբնական ու սրբազնագույն Ծիրանացայտ աշխարհը։ Նրանք մեռ յալների աշխարհն ու Ծիրանացայտ աշխարհը միացրին, նույնացրին իրենց ընկալած դժ ոխքի հետ, Սանդարապետ, Սանդարի Իշխան տիտղոսները կրող Հայ=Վահագն Աստծուն դարձրին դժ ոխքի իշխան ու սա տանա, Սանդարի Ծովի (Ծիրանի Ծովի) յոթ խորքերը վերածեցին դժ ոխքի յոթ հարկերի, Ծիրանի Ծովից ճառագող շիկակարմիր լույսը դարձրին դժ ոխքի հնոց և այլն:

Նկարը մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի երկրորդ կեսի կնիք է, որի վրա Հայ=Վահագն Աստվածը պատկերված է Ծիրանակալ աշխարհի իր սրբազան կացարանում։ Նրա դիմաց կանգնած են ավագ որդին՝ Արամազդ=Մարդուկ=HAL.DI Աստվածը և ծագող Արևի Վահէ Աստվածը։

Համլետ Մարտիրոսյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում