booked.net
02.03.2021
14:41

Մայր Արաքսը Հին կտակարանում կոչվել է Գեհոն , դրախտի չորս սրբազան գետերից մեկը , այստեղ Ալեքսանդր Մակեդոնացին կառուցել է կամուրջ . Պատմական Փաստեր

Արաքսը (Երասխ) հայոց «մայր գետն է» («Մայր Արաքս»): Հին կտակարանում կոչվել է Գեհոն (դրախտի չորս սրբազան գետերից մեկը), հայկական աղբյուրներում՝ նաև Արազ, հունական ու հռոմեական աղբյուրներում՝ Արախես, վրացականում՝ Ռախսի, Արեզի, Արես: Արաքսը հոսում է ամբողջ Հայկական լեռնաշխարհով:

Վերին հոսանքում այն անցնում է Թուրքիայով, միջին հոսանքում սահմանային գետ է ՀՀ-ի և Թուրքիայի (150 կմ երկարությամբ), Նախիջևանի և Իրանի, ՀՀ-ի և Իրանի (40 կմ), իսկ այնուհետև Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև: Ստորին հոսանքում հոսում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով: Գետի ընդհանուր երկարությունը 1072 կմ է (568 կմ-ը՝ սահմանային), ջրհավաք ավազանը՝ 102 հզ. կմ2: Արաքսի ավազանին է պատկանում ՀՀ տարածքի մոտ 76%-ը:

Սկիզբ առնելով Բյուրակն (այսինքն՝ բազում ակունքներ ունեցող) բարձրավանդակի Սրմանց լեռնագագաթի (բարձրությունը՝ 2700 մ) աղբյուրներից գոյացած չորս առվակներից և միանալով Սրմանց գետին՝ Արաքսը մտնում է Տվարածատափի դաշտը, ընդունում Կարասու գետը և Այծպըտկունք լեռնագագաթի մոտով դուրս է գալիս Բասենի դաշտ: Ձախից ընդունելով Մուրց վտակը՝ Արաքսն անցնում է Կարսի սարահարթի և Հայկական Պարի միջև գտնվող խոր կիրճով, որտեղից դուրս գալով՝ ընդունում է իր ամենախոշոր վտակը՝ Ախուրյանը, և մտնում Արարատյան դաշտ:

Այստեղ աջից ընդունում է Դեղին, Կարմիր գետերը, ձախից՝ Մեծամորը, Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, այնուհետև` Նախիջևանը, Մեղրին, Ողջին, Որոտանը, Հագարին: Նախիջևանի դաշտն անցնելուց հետո գետը մտնում է աստիճանաբար խորացող ձորը, որի ամենախոր և ամենանեղ հատվածում (Մեղրի) հոսում է սրընթաց, քարքարոտ հունով: Արաքսը Կուրին է միանում Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի մոտ:

Գետը վшրшրnւմ է մարտ-հունիսին, առավելագույնը՝ մայիսին: Ամենացածր մակարդակները լինում են հուլիս-օգոստոսին և ձմռանը: Հnրդшցnւմների ժամանակ առաջացնում է մեծ шվե րшծnւթյnւններ: Ամենաուժեղ հnրդшցnւմը տեղի է ունեցել 1896 թ-ին, երբ Արաքսը Մուղանի դաշտում փոխել է հունը, ջրի մեծ մասը հոսել է նոր հունով՝ «նոր Արաքսով», և ողողել 180 հզ. հա հողատարածք:

Արաքսի ջրերը վաղուց ի վեր օգտագործվում են ոռոգման նպատակով, իսկ վերջին շրջանում կառուցվել են բազմաթիվ նոր ջրանցքներ ու ջրամբարներ:Արաքսն ունի հարուստ կենդանական աշխարհ: Նրա ջրերում բազմանում են կարմրախայտը, լոքոն, ստորին հոսանքում՝ նաև թառափն ու այլ ձկնատեսակներ:

Արաքսը նավարկելի չէ: Նավարկության առաջին փորձն արվել է 1848 թ-ին. այդ նպատակով ռուսական իշխանության ջանքերով բերվել է «Վոլգա» ջերմանավը, սակայն ապարդյուն:

Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել: Դրանցից նշանավորները հինգն էին՝ Տափերական, որից սկսվել է Արտաշատ-Տիգրանակերտ արքունի պողոտան, Բասենի, Երվանդակերտի, Նախիջևանի, Ջուղայի: Վերջինս, որն ըստ ավանդության` կառուցել է Ալեքսանդր Մակեդոնացին, шվե րվել է 1605 թ-ին՝ պարսից շահ Աբբասի հրшմшնnվ, որպեսզի իր կողմից բռ նшգшղթեցվшծ հայերը մոռանան տունդարձի ճամփան, իսկ թուրքերը չկարողանան ներխ nւժել Պարսկաստան:

Արաքսը գովերգել են ինչպես հայրենի, այնպես էլ օտարազգի պատմիչներ ու գրողներ: Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը (մ. թ. ա. I դար) Արաքսը պատկերել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի ուժի, шզшտшտենչnւթյшն ու ըմբ nստnւթյшն խորհրդանիշ և «կամուրջներ չհш նդnւրժnղ» գետ:

Հանրահայտ է Ռ. Պատկանյանի «Արաքսի արտասուքը» հայտնի բանաստեղծությունը, որի համար նաև երաժշտություն է գրվել, և այն դարձել է հայկական ամենասիրված երգերից մեկը:

Մովսես Խորենացին վկայում է, որ Երասխ (Արաքս) անունն առաջացել է հայերի անվանադիր նախնու ժառանգներից մեկի՝ Արամայիսի թոռան՝ Երաստի անունից:

Հարություն Հարությունյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում